ՄՄերի Եգորյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. 

«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման հետևանքով տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։

Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում