Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Այս օրերին համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր է մուտք գործում ՀՀ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստան ժամանող ուղևորների ամենօրյա թվերին հետևում եմ, շատ լավ, մեծ ուղևորահոսքեր կան, և ուզում եմ դա էլ արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետև զբոսաշրջիկներ են գալիս: Այս օրերին համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր է մուտք գործում ՀՀ: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լավ միտում էլ կա, քանի որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է, կարող է մարդիկ, առիթից օգտվելով, որ Հայաստանով 3-րդ երկրներ են ուղևորվում, կամ հակառակ ուղղությամբ, 1-2 օրով դուրս են գալիս, հանրապետությունում շրջում են, կա՛մ Երևան են գալիս, կա՛մ Էջմիածին են գնում, կա՛մ Փարաքար են գնում, և դա նույնպես շատ էական ազդեցություն է ունենում:

Նաև շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ գոյություն չունեն: Իհարկե, 1-2 ապրանքատեսակի՝ վարդի և լոլիկի հետ կապված, որոշակի գնանկում ունենք, մնացած դեպքերում ոնց որ թե էական [փոփոխություն չկա]»,- ասաց Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս համատեքստում տեղեկացրեց, որ ծաղիկի դեպքում, օրինակ, արտահանումը մեծացել է, և միայն լոլիկի դեպքում է, որ գնանկում կա:

Փաշինյանը զբոսաշրջային հոսքերի ավելացման մասով նշեց, որ հունիսի բոլոր ժամանակների համար պատմական ռեկորդ է գրանցվել, և այս հարցում, ըստ վարչապետի, էական դեր է կատարել այն որոշումը, համաձայն որի՝ նոր ուղղություններով ավիաընկերությունների ուղևորների ուղևորահոսքերը սուբսիդավորում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում