Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

ՀՀայկ Նավասարդյան

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հուլիսի 6-ին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նոտա են հանձնել։ Բաքուն խիստ բողոք է հայտնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR ընկերության բենզալցակայանի վրա հուլիսի 5-ի երեկոյան անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ում հիշեցրել են, որ սա նման առաջին միջադեպը չէ։ Նախկինում հարվածների են ենթարկվել Ուկրաինայում գտնվող SOCAR-ի այլ օբյեկտներ, այդ թվում՝ Օդեսայի գազաբաշխիչ կոմպրեսորային կայանն ու նավթաբազան, ինչի հետևանքով զգալի նյութական վնաս է հասցվել, իսկ ընկերության որոշ աշխատակիցներ վիրավորվել են։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ չնայած նախկինում հնչեցված նախազգուշացումներին` նման դեպքերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։ Ադրբեջանական կողմը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք ավիահարվածների հետևանքով վնասվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերը։

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում