Երկաթուղային համագործակցության հուշագիր ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև

ԴԴավիթ Մուրադյան

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր: Նպատակն է բարելավել երեք երկրի միջև երկաթուղային բեռնափոխադրումները։ Այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը: Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար և երկաթուղային վարչության ղեկավար Ջաբար Ալի Զաքերին, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ռովշան Ռուստամովը։ Պաշտոնյաները նաև քննարկել են Հյուսիս-հարավ միջանցքի արևմտյան երթուղու զարգացման հարցը։

Եռակողմ հանդիպման ավարտին Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թեհրանի, Մոսկվայի և Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել «թվային միջանցք» ստեղծելու վերաբերյալ՝ տվյալների փոխանակման համակարգերի ներդաշնակեցման և տրանսպորտային նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում