ՄՄարիամ Մխիթարյան

Դոփինգային մեղադրանք Ռուսաստանին

Դոփինգային մեղադրանք Ռուսաստանին

Երկուշաբթի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) առաջարկել է կազմակերպության գործադիր կոմիտեին չորս տարով Ռուսաստանը զրկել միջազգային մրցումներին մասնակցելուց: Կոմիտեն եզրակացրել է, որ Ռուսաստանի հակադոփինգային գործակալությունը մշտապես խախտում է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի պահանջները:

Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պատասխանել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի պաշտպանվելու սպորտի արբիտրաժային դատարանում (CAS), որտեղ բոլոր ապացույցները նորից կվերանայվեն:

ՄՕԿ-ը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային հակադոփինգային կազմակերպությանը՝ խախտումների մանրակրկիտ ուսումնասիրության համար և հորդորել է Մոսկվային՝ միջազգային փորձագետներին տրամադրել իրական տեղեկություններ, որոնց հիման վրա միջազգային գործակալությունն առաջարկել է հեռացնել Ռուսաստանին:

Եթե WADA-ի գործադիր կոմիտեն սատարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ երկրի հավաքականը չի մասնակցի Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում