ՌՌոզա Խաչատրյան

ՉԼ 5-րդ տուրի առաջին խաղային օրվա արդյունքները

ՉԼ 5-րդ տուրի առաջին խաղային օրվա արդյունքները

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի առաջին խաղային օրն ավարտվեց:

Մադրիդի Ռեալը խաղավարտին ձեռքից բաց թողեց հաղթանակը: Բենզեմայի դուբլին հանդիպման ավարտից րոպեներ առաջ պատասխանեցին Մբապեն ու Նեյմարը: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2:

«Մանչեսթեր Սիթին» նույնպես չկարողացավ պահել հաղթական հաշիվը: Գյունդողանի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում էր, բայց  Դոնեցկի «Շախտյորիը» կարողացավ  պատասխան գնդակ խփել՝ 1:1: Նույն խմբում «Ատալանտան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը:

Մոուրինյոյի գլխավորությամբ  Լոնդոնի «Տոտենհեմը» քամբեք իրականացրեց: Առաջին խաղակեսում հունական «Օլիմպիակոսին» 2 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո երկրորդ խաղակեսում 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթեց 4-2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: Նույն խմբում Մյունխենի «Բավարիան» 6-0 հաշվով ջախջախեց սերբական «Ցրվենա Զվեզդային»: Լեհ Ռոբերտ Լևանդովսկին էլ դարձավ ՉԼ պատմության ամենաարագ պոկեր ձևակերպած ֆուտբոլիստը՝ 15 րոպեում մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ:

Թուրինի «Յուվենտուսը» Դիբալայի կրակոցի շնորհիվ առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ:

Այս պահին փլեյ-օֆֆում են ՊՍԺ-ն,«Ռեալը», «Բավարիան», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը»,«Լիվերպուլը», «Բարսելոնան», «Լայպցիգը»:

ՉԼ 5-րդ տուրի մյուս խաղերը տեղի կունենան այսօր:  «Զենիթը» իր հարկի տակ կընդունի «Լիոնին», «Վալենսիան»՝ «Չելսիին», «Բարսելոնան» կհյուրընկալի «Դորտմունդի Բորուսիային», «Սլավիան»՝ «Ինտերին», «Լայպցիգը»՝  պորտուգալական «Բենֆիկային», իրենց հաշիվները կպարզեն «Լիլ»- «Այակս», Զագրեբի «Ռեդ Բուլ» ու «Գենկ» զույգերը, իսկ նախորդ առաջնության հաղթող «Լիվերպուլը», որն պլեյ-օֆֆում է, կխաղա «Նապոլիի» հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում