ՎՎարդան Հովսեփյան

Բարգավաճման ինդեքսում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային գրեթե բոլոր երկրներից

Բարգավաճման ինդեքսում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային գրեթե բոլոր երկրներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թ. Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանն առաջ է անցել բոլոր հետխորհրդային պետություններից՝ բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի:

«Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119»,- գրել է վարչապետը։

Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում