ԼԼիլիթ Ասատրյան

Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ պատվիրակությունը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ

Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ պատվիրակությունը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին և Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև վերջիններիս այս պաշտոններում սեպտեմբեր ամսից փոխարինող՝ Թոմաս Կաիրիսը և Ռեմոն Զակարիան: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Մանրամասն անդրադարձ կատարելով վերջին տարիներին ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առանձնահատուկ ընդգծել է Ալկիս Դրակինոսի և Գեորգի Ախալկացիի դերակատարումը՝ ՀՀ բարեփոխումների օրակարգին համահունչ ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում: Փոխվարչապետ Խաչատրյանը, շնորհավորելով Թոմաս Կաիրիսին և Ռեմոն Զակարիային պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել արդյունավետ և հետևողական համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՎԶԵԲ հետ ձևավորված ընթացիկ համագործակցության հիմնական ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, ջրային համակարգերի արդիականացման, էներգետիկ և այլ խոշոր եթակառուցվածքների, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում