ՄՄարիամ Մխիթարյան

Կրեմլը կարող է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ

Կրեմլը կարող է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ՊՈւԻ) տվյալներով՝ Կրեմլը կփորձի շահագործել «Միութենական պետության» կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը՝ Բելառուսին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ ներքաշելու և Բելառուսի մարդկային ու ուսումնական ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար։

ՊՈւԻ-ն գրել է, որ Կրեմլը Բելառուսի քաղաքացիներին կփորձի զորակոչել ռուսական բանակ՝ հաշվի առնելով, որ բելառուսներն ու ռուսները Միութենական պետության մասին պայմանագրով ունեն միասնական քաղաքացիության կարգավիճակ և հավասար իրավունքներ: Ռուսաստանը կարող է հավաքագրել նորակոչիկներին՝ փոխհատուցելու մարդկային դեֆիցիտը, որին ռուսները բախվում են 2022 թվականի մայիսից:

Ըստ վերլուծաբանների՝ Կրեմլը կարող էր պնդել, որ Միութենական օրենսդրությամբ բելառուսները նույնպես ունեն նույն քաղաքացիական պարտականություններն ու պատասխանատվությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում