Ալբանիայի երկրաշարժի զոհերի թիվն աճում է

ՄՄարի Կոստանյան

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է16-ի: Փլատակներից հաջողվել Է դուրս բերել ավելի քան 40 մարդու: Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր, որ զոհերի թիվը հասել է 13-ի, տուժել է ավելի քան 600 մարդ: Իշխանությունները հայտարարել են ֆինանսական միջոցների հանգանակություն սկսելու մասին:  

Հիշեցնենք, որ այսօր Ալբանիայի մայրաքաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Հիպոկենտրոնը եղել է 10 կիլոմետր խորության վրա: Տարերքի հարվածի հետևանքով եղել են ավերածություններ: Փրկարարները շարունակում են մաքրել փլվածքները: Ցնցումներ զգացվել են նաև Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Խորվաթիայում և Իտալիայի հարավային մի քանի նահանգում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում