Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Սահմանադրական դատարանը, քննելով «Նոր ուժ» կուսակցության դիմումը, որոշել է, որ ՍԴ երկու դատավորները՝ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, չեն կարող մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը: Այդ մասին որոշումները հրապարակել է Սահմանադրական դատարանը:

Արտակ Զեյնալյանին և Վլադիմիր Վարդանյանին առնչվող աշխատակարգային որոշումների մեջ գրված է, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ վերոնշյալ դատավորների մասնակցությունը ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումին առնչվող գործի քննությանը անհնարին է, քանի որ դատավորները կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Արտակ Զեյնալյանին առնչվող ՍԴ աշխատակարգային որոշումը՝ այստեղ:

Վլադիմիր Վարդանյանին առնչվող ՍԴ աշխատակարգային որոշումը՝ այստեղ:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա ՀՀ ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հունիսի 14-ի՝ «ՀՀ ԱԺ-ի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը: Նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում