ԹԹերեզա Կասյան

Բարգավաճման ինդեքսի բարելավում 27 կետով. The Legatum Prosperity Index

Բարգավաճման ինդեքսի բարելավում 27 կետով. The Legatum Prosperity Index

Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թ. բարգավաճման ինդեքսում (The Legatum Prosperity Index) Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից՝ բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:

Տարածաշրջանի երկրներից Հայաստանը երկրորդ տեղում է՝ հաջորդում է Վրաստանին (53-րդ դիրք) և ավելի բարձր դիրքում է, քան Ռուսաստանը (74), Թուրքիան (91), Ադրբեջանը (92) և Իրանը (119):

Հետխորհրդային երկրների շարքում առավելագույն վարկանիշներն ունեն Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան (21-րդ տեղ), Լիտվան (33-րդ տեղ), Լատվիան (35-րդ տեղ): Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Բելառուսը 73-րդն է, Մոլդովան` 81-րդը, Ղրղըզստանը` 88-րդը, Ուկրաինան` 96-րդը, Ուզբեկստանը՝ 103-րդը, Թուրքմենստանը` 108-րդը, Տաջիկստանը` 114-րդը:

Աշխարհի ամենաբարգավաճ երկրներից առաջին եռյակում են Դանիան, Նորվեգիան և Շվեյցարիան: Վարկանիշային աղյուսակի ստորին տեղերում են Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Եմենը և Հարավային Սուդանը:

Վերլուծաբանները երկրները համեմատում են ինը չափանիշով՝ տնտեսական զարգացման մակարդակ, բիզնես միջավայր, պետական ​​կառավարման արդյունավետություն, կրթության մակարդակ, առողջություն, անվտանգություն և անձնական ազատություն, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում