Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրը քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում են եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Ըստ խորհրդի հայտարարության՝ քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն առնչվող վերջին զարգացումները:
Անդրադարձ է եղել նաև ահաբեկչության դեմ պայքարին, իրավիճակին Սիրիայում և Իրաքում, Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում:
Հայտարարության մեջ գոհունակություն է արտահայտվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Քննարկվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները: Կողմերին կոչ է արվել քայլեր ձեռնարկել արդար և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ՝ կանխելով հակամարտության հետագա տարածումը, մասնավորապես Սև ծովի տարածաշրջանում։









