Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Սյունիքի մարզում նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը. նախագիծ

Սյունիքի մարզում նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը. նախագիծ

Հայաստանում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածություն կա, ինչպես նաև ջրի կորստի բարձր մակարդակ: Միևնույն ժամանակ, կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ստեղծում ջրային ոլորտի արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը: Նա հունիսի 18-ի ԱԺ նիստում պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով համաձայնագիրը կնքվել է 2025 թվականին: Իրականացվելիք վարկային ծրագիրը շուրջ 100 մլն եվրո է, որից 70 մլն եվրոն ուղղված է լինելու ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչին՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող՝ Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին: Հատկացվելիք միջոցներից 30 մլն եվրոն ուղղվելու է Սյունիքի մարզում իրականացվելիք ծրագրին, որով նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը, զարգացնել գյուղատնտեսությունը:

«Սյունիքի մարզն ունի գյուղատնտեսական մեծ ներուժ, և որպես պետություն՝ մենք մեր պարտքն ենք համարում հանդես գալ բարեփոխումային ծրագրերով»,- ընդգծել է Նվարդ Վարդանյանը: Ըստ նրա՝ ծրագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում փուլային եղանակով՝ ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր, խորհրդատվական ծառայություններ:

Զեկուցողը հավելել է, որ Եվրոպական միությունը տրամադրելու է 12 մլն 456 հազար եվրո դրամաշնորհ, որն ուղղված է լինելու ոլորտում տեխնիկական վերազինմանն ու կարողությունների զարգացմանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում