ԱԱննա Զախարյան

Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են

Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․  ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են

2026 թվականի մայիսին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 9․0 °C, որը նորմայից ցածր է 1․0°C-ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 70․4 մմ կամ նորմայի 88.5 %-ը։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մայիս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 9-ին Գավառում՝ -3․2 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

Մայիսի առաջին տասնօրյակին օդի ջերմաստիճանը մոտ էր նորմային, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից միջինը 1 աստիճանով։

Մայիսը համարվում է ամենատեղումնառատ ամիսը Հայաստանում։

Ամսական տեղումների զգալի մասը դիտվել է մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներին։ Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ՝ մայիսի 4-ին, 6-ին, 13-ին, 22-ին և 29-ին։ Ստեփանավանում մայիսի 4-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։

Մայիսի 31-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, մայիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 258 սմ։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 12․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C։

Ամենախոնավ մայիսը դիտվել է 1936 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 186․6 մմ, իսկ ամենաչորը դիտվել է 1989 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 39․5 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 %-ով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում