Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Ազգային ժողով գալիս ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է նրանց ճակատին. Վահագն Ալեքսանյանը՝ ընտրակաշառքի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ ողջունել, որ ԱԺ չեն գալիս իրականում, շարունակեք չգալ, որովհետև այստեղ ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում, պարոնա՛յք և տիկնա՛յք ընտրակաշառատուներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների բացակայությանը, նաև հռետորական հարց տալով, թե ընդդիմադիրները գալու են ԱԺ, որպեսզի ներկայացնեն, թե ինչպե՞ս են իրենց կուսակցության անդամները կամ ներկայացուցիչները 100 հազար դրամ բաժանել քաղաքացիներին:

«Որ պահին մտնեք Ազգային ժողով, այդ պահին Ազգային ժողովի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ, ձեր նստարանները դառնալու են սուպերմարկետի դարակների պես: Ձեր դիմաց գրվելու են այն գները, որոնք փորձել եք փակցնել քաղաքացիների ճակատներին, այդ գնապիտակները փակցվելու են ձեր ճակատներին: Օրինակ՝ 5000 բաժանածների գլխին փակցվելու է 5000, 100 հազար բաժանածների ճակատին փակցվելու է 100 հազար: ԱԺ-ում գտնվող ցանկացած ոք, լինեն ԱԺ այցի եկած դպրոցականներ, ուսանողներ և մնացածը, հնարավորություն են ունենալու, օրինակ, 100 հազար դրամ տալ իքս ուժի ներկայացուցչին, որը բաժանել է 100 հազար դրամ, ու նրա ճակատին ասել այն, ինչ կկամենան:

Այստեղ գալիս ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է նրանց ճակատին: Ձեր խմբակցությունները, հարգելի՛ կամ ո՛չ այնքան հարգելի ընդդիմադիրներ, սուպերմարկետի բաժիններ են լինելու»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում