Սիբիհան շնորհավորել է Ռուբիոյին Իրանի հետ գործարքի կապակցությամբ

Սիբիհան շնորհավորել է Ռուբիոյին Իրանի հետ գործարքի կապակցությամբ

Ուկրաինայի արտգործնախարարը G7-ի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ: Անդրիյ Սիբիհան շնորհավորել է Մարկո Ռուբիոյին՝ Իրանի հետ գործարքի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ Վաշինգտոնը կվերսկսի պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը:

Սիբիհան հավելել է, որ Ռուբիոյի հետ քննարկել է խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղիները:

Ավելի վաղ Սիբիհան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը կարող է ակտիվացնել խաղաղ ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում