ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 20-ին

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 20-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2026 թվականի սեպտեմբերի 20-ին իններորդ գումարման Պետդումայի ընտրություն անցկացնելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի մարզերում կանցկացվեն տարբեր մակարդակի տասնյակ տեղական ընտրություններ։

Խորհրդարանի առաջիկա  ընտրությունը առաջինը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մեկնարկից հետո։

ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հունիսի 15-ին հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ կարող են ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ առաջանալ: Նա ընդգծել է, որ հնարավոր սահմանափակումները կապված են անվտանգության պահանջների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում