ԳԳոհար Սիմոնյան

Հոնկոնգում դեմոկրատական ուժերը տոնում են իրենց հաղթանակը

Հոնկոնգում դեմոկրատական ուժերը տոնում են իրենց հաղթանակը

Դեմոկրատական ​​ուժերի կողմնակիցները չվիճարկվող հաղթանակ են տարել Հոնկոնգի շրջանային խորհուրդների պատգամավորների կիրակնօրյա ընտրություններում և այժմ փողոցներում տոնում են իրենց հաղթանակը: 

Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, դեռևս նախնական տվյալներով, ընդդիմության կողմնակիցները վերահսկում են Հոնկոնգի 18 շրջաններից 17-ը, կամ՝ 452 պատգամավորական աթոռներից ավելի քան 278-ը, իսկ կառավարության ներկայացուցիչների դեպքում սոսկ 42 տեղի մասին է խոսվում:

Ի դեպ, անցած ընտրություններից հետո իշխանամետ ուժերը վերահսկում էին շրջանային խորհուրդների 75%-ը, և ներկա արդյունքը նրանց համար ջախջախիչ պարտություն է նշանակում:

Չնայած Հոնկոնգում անվտանգության հետ կապված մտահոգություններին, որովհետև վերջին ամիսներին դեմոկրատական ​​ուժերի բողոքի ցույցերը երկրում չեն դադարում, քվեարկությունը խաղաղ է անցել: Նաև գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն՝ 71%, ինչը համարյա 30%-ով ավելին է նախորդ ընտրությունների արդյունքից: 

Հիշեցնենք, որ Շրջանային խորհուրդների պատգամավորները զբաղվում են տեղական հարցերով, բայց դա էլ անկարևոր չէ: Բացի այդ, նրանք վերահսկում են Ընտրողների կոլեգայի 1200 տեղերից 117-ը և զգալի դերակատարում ունեն Հոնկոնգի վարչակազմի ձևավորման ու դրա ղեկավարի ընտրության հարցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում