ԳԳոհար Սիմոնյան

Ցույցերը Թբիլիսիում չեն դադարի. Լևան Բերձենիշվիլի

Ցույցերը Թբիլիսիում չեն դադարի. Լևան Բերձենիշվիլի

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում, ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան: Ավելի վաղ, չնայած իրավապահների ձեռնարկած խիստ միջոցառումներին, ցուցարարները՝ ներառյալ ընդդիմության առաջնորդները, Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարան:

Հանրահավաքի մեկնարկից առաջ ցուցարարները հաղորդել են, որ ոստիկանությունն առգրավել է Թբիլիսիի Ազատության հրապարակում հավաքի համար անհրաժեշտ իրերով բեռնված երեք բեռնատար մեքենա:

«Վրաց ժողովուրդը և ընդդիմության ողջ դաշտը փորձում են ստիպել իշխող կուսակցությանը՝ ներդնել արդար ընտրական համակարգ: Այդ պատճառով էլ մեր ցույցերը չեն դադարի»,- France24-ի փոխանցմամբ՝ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Լևան Բերձենիշվիլին:

Հանրահավաքն այս պահին շարունակվում է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում