Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 231 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերը, Թաթարստանի Հանրապետությունը, Ղրիմը և Ազովի ծովի տարածքը։ Բրյանսկի մարզում կան զոհեր:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավթավերամշակման երկու գործարանի և Տոլյատիում կաուչուկի գործարանի։ Հայտնի է տուժածների մասին:

Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային: Սումիի, Նիկոլաևի և Կիևի շրջաններում կան ավերածություններ: Հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքների, էներգետիկ օբյեկտների: Կան զոհեր և վիրավորներ:

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում