ՎՎարդան Հովսեփյան

Ալ. Սպենդիարյանի և Անրի Վերնոյի հոբելյանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում

Ալ. Սպենդիարյանի և Անրի Վերնոյի հոբելյանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում

Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսիոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։

Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացված՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյան, և Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ ներկայացված՝ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյան խորագրերը կրող հայտերն ստացել են կազմակերպության անդամ պետությունների հավանությունը։

Տեղեկանք։ 1998 թ. առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել են Հայաստանի կողմից ներկայացված 25 հոբելյանական իրադարձություններ (ներառյալ վերը նշված 2 իրադարձությունները):

1956 թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդամ պետությունների հետ նշում է հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանները՝ դրանց համաշխարհային նշանակություն տալու և հանրահռչակելու նպատակով։ Մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների նշումը նպաստում է միջազգային փոխըմբռնմանը, ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերություններին և խաղաղությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում