ԼԼուսինե Մուրադյան

Տեսախցիկները UPS-ով են, շարունակելու են նկարահանել և հեռարձակել տեղի ունեցողը, եթե հոսանքազրկում լինի. Իոաննիսյան

Տեսախցիկները UPS-ով են, շարունակելու են նկարահանել և հեռարձակել տեղի ունեցողը, եթե հոսանքազրկում լինի. Իոաննիսյան

Ունենք ահազանգեր այն մասին, որ երեկոյան ժամերին կարող են լինել որոշակի հոսանքազրկումներ միգուցե կիբեռհարձակումների տեսքով, միգուցե այլ մեխանիզմներով, թեև էլեկտրոկան ցանցի պատասխանատուները մեզ վստահեցրել են, որ իրենց էլեկտրացանցի ամեն տեղամասում պատասխանատու հերթապահ է լինելու, և որ ամեն ենթակայան խիստ վերահսկվում է ուժային կառուցների կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Ամեն դեպքում, ուզում եմ բոլորին ասել, որ եթե լինեն հոսանքազրկումներ, ունենք գործողությունների հստակ ալգորիթմեր:

Նախ 1996 թիվը չէ, որ հոսանքը գնալու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ մթության մեջ: Բոլորը հեռախոս ունեն, հեռախոսները լապտեր ունեն: Տեսախցիկները UPS-ով են, և տեսախցիկները շարունակելու են նկարահանել և հեռարձակել տեղի ունեցածը»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում