Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Սա, իսկապես, մեր լինելությունը որոշող քվեարկություն է. Միրզոյան

Սա, իսկապես, մեր լինելությունը որոշող քվեարկություն է. Միրզոյան

Վստահ եմ, որ շատ բարձր մասնակցություն կլինի, և դա իմ տպավորությունն է, դա նաև քարոզարշավի ընթացքում ստացած իմ տպավորությունն է: Մարդիկ շատ հետաքրքրված են ընտրություններով, մարդիկ գիտակցում են, որ իրենց ձայնը պիտի ասեն, և յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր ձայնից կախված է մեր ընդհանուր ապագան: Այդ մասին քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ես այս ընկալումը տեսել եմ մեր հանրության, մեր քաղաքացիների շրջանում, և կարծում եմ՝ շատ բարձր մասնակցություն կլինի:

Նաև կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է, և իսկապես բոլոր նրբությունները, բոլոր մարտահրավերները շատ լավ գիտակցում է, նաև դրա համար վստահ եմ, թե ինչպիսի ընտրոթյուն կանի»,- ասաց նա:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե կա վարկած, որ դրսից եկած ՀՀ քաղաքացիները դժգոհություն գեներացնելու, հանրահավաքների մասսայականությունն ապահովելու համար են եկել, Արարատ Միրզոյանը նշեց. «Նրանք, ովքեր մտածում եմ հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել: Ասվել է 1000 անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններում է մնալու: Իրենք էլ տարիներով, ով կհանդգնի մարտահրավեր նետել ՀՀ-ին, մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սահմանադրական կարգին, տարիներով կփտեն բանտերում:

Սա, իսկապես, մեր ինքնիշխանության ձևը, կերպը և ընդհանրապես լինելությունը որոշող քվեարկություն է: Նրանք, ովքեր մարտահրավեր կնետեն մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր ժողովրդավարությանը, գլուխները պատին կտան: Դրանից լավ արձագանք չեմ կարող գտնել, և պետության համը բերաններում կմնա»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում