ԱԱսպրամ Սարատիկյան

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Ստեփանավանի համայնքապետարանից հայտնում են՝ համայնքում սահմանվել է արտակարգ ռեժիմ։

​Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ ​ Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։ Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։ ​

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հարցերի համար քաղաքացիները կարող են մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. ​0256 2 22 33 | 0256 2 23 61 ​098 00 04 48 | 099 35 54 50։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում