ՄՄարիամ Մխիթարյան

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

ՆԱՏՕ-ի նավերը սկսել են գործողությունները «Բալթիկ գործողություն 26» (BALTOPS 26) զորավարժությունների շրջանակներում, հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում անձնակազմերը կմարզվեն որպես միասնական թիմ՝ ապահովելու մեր ծովային սահմանների անվտանգությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի բազմազգ BALTOPS 2026 ռազմածովային զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 15 դաշնակից և գործընկեր երկրի շուրջ 6 հազար զինծառայող և մոտ 20 ռազմանավ։

Զորավարժությունները, որոնք ուղղված են դաշինքի երկրների ուժերի օպերատիվ համատեղելիության ամրապնդմանը, ներառում են հականավային ու հակաօդային զորավարժություններ, ծովային դեսանտի իջեցում, ականազերծման գործողություններ ու անօդաչու համակարգերի կիրառում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում