Հայաստանին շարունակում ենք համարել ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Մասադիկով

ԴԴիանա Գասպարյան

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն անցկացվում է Մոսկվայի մարզում: Զուգահեռ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանին շարունակում են համարել կառույցի լիիրավ անդամ՝ չնայած կազմակերպության գործունեությանը Երևանի մասնակցության սառեցմանը: Տաալատբեկ Մասադիկովը հավելել է՝ հայկական կողմից այլ հայտարարություններ կամ որոշումներ դեռ չեն կայացվել՝ թեև նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր հայտարարություններ են հնչել:

«Կարծում եմ՝ համապատասխան որոշումը կկայացնեն Հայաստանի ժողովուրդը և ղեկավարությունը: Առայժմ նրանք ՀԱՊԿ անդամ են»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Մասադիկովը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ի մաս մնալ, առաջ կգան տեխնիկական խնդիրներ:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում