Լուկաշենկոն և Պուտինն անդրադարձել են ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցին

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները Ատանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ զրույց են ունեցել և մի քանի խոսք փոխանակել Հայաստանի վերաբերյալ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

«Սակայն բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չկար »,- մանրամասնել է Դմիտրի Պեսկովը:

ԱՊՀ գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցում Հայաստանի մտադրությունները սկզբունքային են և քննարկվում են, սակայն, Սերգեյ Լեբեդևի ձևակերպմամբ, բարեկամական տրամադրվածությամբ:

«Շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին, այդ գործընթացը տարիներ է տևում։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից այժմ չի կարելի երես թեքել։ Դրանից շատ բան է կախված»,- ասել է պաշտոնյան։

Նրա համոզմամբ՝ Հայաստանը նույնպես գիտակցում է ԵԱՏՄ-ի կարևորությունը։ «Հետևաբար, ոչ ոք հիմա չի ծրագրում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել են Փաշինյանը և շատ այլ առաջնորդներ», - հավելել է Լեբեդևեը։

Վլադիմիր Պուտինն էլ ԵԱՏՄ նիստի ընթացքում հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների խորացումն առաջնահերթություն է Ռուսաստանի համար:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում