Գերիների վերադարձի հարցը մշտապես մեր երկխոսության մաս է․ Արարատ Միրզոյան
Բաքվում պահվող գերիների և պատանդառված անձանց հարցը մշտապես մեր զրույցի կետերի մաս է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես սա հազար անգամ ասել եմ. եթե այդքան կարիք կա ամեն անգամ հավաստիացում լսելու, պատրաստ եմ հարյուր հազար անգամ էլ ասել այդ թեմայով: Հարցնեք, թե չհարցնեք (երբեմն գերիների հարազատներն էլ հասկանալի անհանգստությամբ ու մտահոգությամբ հարցը բարձրացնում են), այն մշտապես մեր երկխոսության մասն է»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։













