Ահազանգերի հետևից օպերատիվ ենք արձագանքում. ԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետում

ՄՄայա Խաչատրյան

Շուրջ 20 օրից Հայաստանում կանցկացվեն համապետական ընտրություններ, որոնց մասնակցելու համար 19 քաղաքական ուժ է գրանցվել:

10 օր է արդեն՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փողոցներում են՝ հեռավոր մարզերից մինչև Երևանի կենտրոն. շատերը տարիների լռությունը խախտել ու փորձում են համոզել ընտրողներին, որ հենց իրենց պետք է ընտրել հունիսի 7-ին:

Թե ով ինչպես կհամոզի, որքանով իր խոսքը կկարողանա հասցնել ընտրողին, պարզ կդառնա հունիսի 8-ին, բայց որ բոլորի քվեն տեղ է հասնելու, երաշխավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կառույցն այս օրերին ամենազբաղվածներից է՝ քարոզչական պաստառներից մինչև դիտորդների հավատարմագրում ու դասընթացներ. բոլոր գործընթացները կազմակերպվում են ամենայն մանրամասնությամբ, պատրաստվում քվեաթերթիկների տպագրությանը:

Եթե մինչև մայիսի 28-ը որևէ ուժ ինքնաբացարկ չներկայացնի, ԿԸՀ-ն տպագրման կուղարկի 19 քվեաթերթիկ:

Զուգահեռ իրականացնում են վերապատրաստման դասընթացներ տեղամասային հանձնաժողովի ներկայացուցիչների ու վստահված անձանց համար։

ԿԸՀ նախագահն ասում է՝ այս փուլում էլ ահազանգերի հետևից օպերատիվ արձագանքում են, արագ լուծում խնդիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում