ԳԳոհար Սարգսյան

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում