Տեսանյութերի ուսումնասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ

ՄՄարո Թարվերդյան

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ստորաբաժանումների ամենօրյա ծառայությունը միտված է ճանապարհային երթևեկության ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ 

Պարեկային ծառայության համար ուսումնասիրության և քննարկման առարկա են նաև համացանցում հրապարակված տեսանյութերում ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտման դեպքերը։ 

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի կողմից, միայն ապրիլի 27-29-ը սոցիալական ցանցերում հրապարակված մի շարք տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել ու վարչական պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ, կազմվել է 14 արձանագրություն։ Խախտումները հատկապես վերաբերում էին հանդիպակաց գոտի դուրս գալու, երթևեկությունը խոչընդոտող հետընթացի, ճանապարհային նշաններն անտեսելու, վարորդական իրավունքի հետ կապված տարբեր դեպքերի, այդ թվում՝ վարելու իրավունքից զրկված կամ ուժը կորցրած վկայականով վարելուց մինչև համապատասխան իրավունքի բացակայություն։

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է յուրաքանչյուր մասնակցի պատասխանատու վարքագծով։ 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում