Գաղափարական և մշակութային նկարագրով Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն է

ԿԿարմեն Ղուկասյան

Քաղաքագետները քիչ հավանական են համարում Գյումրի-2 սցենարը հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո:

Ընդդիմության միավորումը նրանց քիչ հավանական է թվում այն պարզ պատճառով, որ ամբողջ ընդդիմությունը չի կարող այդքան ձայն հավաքել վարչապետ ունենալու համար: Ավելին, փորձագետները գրեթե անհնար են համարում, որ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»  կուսակցությունների դաշինքը կհավաքի անցողիկ 8 տոկոսը:

Մեծ հարցեր է առաջացնում նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցողիկ շեմը հաղթահարելը։

Հայաստանի վերլուծական շրջանակներում գրեթե կասկածներ չկան, որ ընդդիմադիր հայտնի եռյակը մեր երկիրն ուզում է վերադարձնել Ռուսաստանի քաղաքական ուղեծիր: Այս հարցում հիմնական ընդդիմադիրների մեջ հակասություններ չկան:

Ըստ քաղաքագետների, պարզ է նաև, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որն իր գաղափարական նկարագրով Ռուսաստանի ամենահարմար թեկնածուն է:

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում