Պայմանավորվածություն ունենք Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատումն ամփոփելու. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր ձեր ծառայությունն իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա միջոցառմանը: Սահմանապահ զորքերը համարելով խաղաղության սիմվոլ՝ Փաշինյանը նկատել է, որ իրենց խնդիրն է նրանց ծառայության մասշտաբներն ընդլայնել: Առաջիկայում կշարունակեն և ավարտին կհասցնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, շարունակել է երկրի ղեկավարը, ընդգծել, որ այդ ամենը տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում