ՑԱՀԱԼ-ը կգործի ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանից սպառնալիքներից պաշտպանվելու համար. Կաց

ՑԱՀԱԼ-ը կգործի ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանից սպառնալիքներից պաշտպանվելու համար. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ լիբանանյան Հըզբոլլահ շարժման առաջնորդն իր կյանքով կվճարի Հրեական պետության վրա հարձակումների համար:

Իսրայել Կացի խոսքով՝ հրահանգել են ՑԱՀԱԼ-ին գործել ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանի տարածքից բխող սպառնալիքներից պաշտպանվելու համար:

«Մեր պարտականությունն Իսրայելի հյուսիսի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է»,- շեշտել է պաշտոնյան։

Տեղեկություններ կան, որ Իսրայել-Լիբանան վերջերս մեկնարկած բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին՝ կրկին Վաշինգտոնում՝ երկու երկրի դեսպանների մակարդակով: Ամերիկյան կողմն արդյունավետ է որակել Պետքարտուղարությունում ապրիլի 14-ին կայացած բանակցությունների առաջին փուլը: Օրակարգում են եղել Իսրայելի և Լիբանանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի զինաթափումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում