ՄՄարի Կոստանյան

Թուրքիան փախստականներին որպես լծակ է գործածում. Հունաստանի վարչապետ

Թուրքիան փախստականներին որպես լծակ է գործածում. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի և ԵՄ երկրների միջև սիրիացի փախստականների հարցին և Էրդողանի` այս թեմայով վերջերս հնչեցրած սպառնալից հայտարարությանը: Հունաստանի վարչապետի հավաստմամբ՝ Էգեյան ծովով Հունաստան մուտք գործած փախստականների թիվն ավելացել է:

«Այս իրավիճակը չի կարող շարունակվել: Ակնհայտ է, որ Թուրքիան փախստականներին ընդունում է՝ որպես լծակ օգտագործելու, Եվրոպայի վրա ճնշումներ գործադրելու համար և փորձում է ինչ-որ բան ձեռք բերել»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի` «կբացենք դարպասները» սպառնալից հայտարարությանը, Հունաստանի վարչապետը նշել է.«Ես նախագահ Էրդողանին հստակ ասել եմ, որ եթե ցանկանում է Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ապա չպետք է փախստականներին այդ ձևով օգտագործի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում