Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից

ԴԴավիթ Մուրադյան

Մոլդովան պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս կգա 2027 թվականի ապրիլի 8-ին, հայտարարել է երկրի փոխվարչապետը։ Քիշնևն այդ մասին տեղեկացրել է Մինսկին, կառավարությունը մարտին հաստատել է ԱՊՀ կանոնադրության չեղարկումը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ԱՊՀ-ի արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն պահպանվում, և երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։

Մոլդովայի փոխվարչապետ և արտգործնախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ Մոլդովան երկար տարիներ չի եղել ԱՊՀ-ի մաս, չի մասնակցել քաղաքական և այլ միջոցառումներին, քանի որ դրանք չեն ծառայում երկրի շահերին։ Փոխվարչապետը միաժաժամանակ նշել է, որ Քիշինևը կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մասնակից, ինչպես դա արել է Վրաստանը՝ ԱՊՀ-ից դուրս գալուց հետո։

Մոսկվան հարտարարել է, որ Մոլդովայի դուրս գալը համաձայնագրերից սպասելի էր։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այնուամենայնիվ, ափսոսանք է հայտնել Անկախ պետությունների համագործակցությունից պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում