ՄՄարիամ Մխիթարյան

Զինված հարձակում Թուրքիայի ուսումնարաններից մեկում. կան վիրավորներ

Զինված հարձակում Թուրքիայի ուսումնարաններից մեկում. կան վիրավորներ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիվերեկ քաղաքի մասնագիտական ուսումնարանում զինված անձի իրականացրած հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ՝ 10 աշակերտ, չորս ուսուցիչ, մեկ ոստիկան և ճաշարանի մեկ աշխատակից, հայտնել է Շանլիուրֆայի նահանգապետ Հասան Շիլդաքը: Վիրավորներից չորսի վիճակը միջին ծանրության է:

Ըստ նահանգապետի՝ հարձակվողը նույն ուսումնական հաստատության նախկին ուսանողն էր՝ ծնված 2007 թվականին: Նա ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը փորձել է նրան ձերբակալել: Երիտասարդի հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է:

Ուսումնարանում գտնվողները տարհանվել են։ IHA գործակալության տեղեկատվության համաձայն, որը ներկայացնում Է ականատեսների վկայությունները, հարձակվողը սկզբում անկանոն կրակ է բացել մարդկանց վրա դպրոցի բակում, իսկ հետո կրակոցներ արձակել ուսումնարանի ներսում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում