Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

Լոնդոնն ու Փարիզը Հորմուզի նեղուցի բացմանը նվիրված գագաթնաժողով կանցկացնեն

Լոնդոնն ու Փարիզը Հորմուզի նեղուցի բացմանը նվիրված գագաթնաժողով կանցկացնեն

Այս շաբաթ Լոնդոնը և Փարիզը ավելի քան 40 երկրի մասնակցությամբ գագաթնաժողով կանցկացնեն՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբացման նպատակով, հայտարարել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի՝ ապրիլի 13-ին։

Հորմուզի նեղուցի շրջափակումը «լուրջ վնաս է հասցնում», իսկ «գլոբալ նավագնացության վերաբացումը կենսական նշանակություն ունի կենսամակարդակի վրա ճնշումը մեղմելու համար»,- ընդգծել է Սթարմերը։ «Այս շաբաթ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ գագաթնաժողով կանցկացնեն՝ առաջ տանելու համակարգված, անկախ, բազմազգ ծրագիրը, որի նպատակն է հակամարտության ավարտից հետո ապահովել միջազգային նավագնացության անվտանգությունը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը դիվանագիտական ​​միջոցներով «արագ, երկարատև և կայուն» կարգավորելու համար։

«Առաջիկա օրերին Միացյալ Թագավորության հետ համատեղ մենք կկազմակերպենք համաժողով այն երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ հետ ներդրում ունենալ նեղուցում նավարկության ազատության վերականգնմանն ուղղված խաղաղ բազմազգ առաքելությանը, որը խիստ պաշտպանական է և կկիրառվի, երբ իրավիճակը դա թույլ տա»,- ասել է Մակրոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում