Արմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ

Արմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:

 

ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©