Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Քրեական ոստիկանության օպերատիվ-ուղեկցող խումբը Հայաստան է տեղափոխել երկու հետախուզվողի

Քրեական ոստիկանության օպերատիվ-ուղեկցող խումբը Հայաստան է տեղափոխել երկու հետախուզվողի

Ապրիլի 7-ին՝ ժամը 19․50-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդի։ Անցած տարվա օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր խուլիգանության և քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեկան ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, քրեական ոստիկաններին կամավոր ներկայացել ու նույն ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդ, որը 2004 թվականից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում