ԱԱնժելիկա Ժամհարյան

Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է

Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է

ARCA համակարգից տեղեկացնում են, որ այսօր՝ 05:03–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։

Արդյունքում՝ ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։

«Այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։

Շնորհակալ ենք ձեր համբերատարության համար և ներողություն ենք հայցում հնարավոր պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում