ՄՄարո Թարվերդյան

Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ

Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ

Ապրիլի 4-ին՝ ժամը 17:07-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:34-ին։ Այրվել է ավտոմեքենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում