Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Թրամփը ՆԱՏՕ-ն բնութագրել է որպես «թղթե վագր»

ԴԴավիթ Մուրադյան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ուղիղ հաղորդագրություններ է ստացել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից՝ կրկնելով՝ դրանք բանակցություններ չեն: Դիվանագետը նշել է, որ Թեհրանը չի պատասխանել ամերիկյան 15-կետանոց ծրագրին, նաև իր կողմից առաջարկ չի ներկայացրել:

«Մենք չենք հավատում, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ արդյունք կտան: Վստահության մակարդակը զրո է»,- ասել է Արաղչին:

Արաղչին հավելել է՝ Իրանը լիովին պատրաստ է դիմակայել նաև ցանկացած ցամաքային հարձակման:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե երբ կավարտվի Իրանի դեմ գործողությունը: Նա ևս մեկ անգամ վստահեցրել է՝ Իրանում իշխանափոխություն է տեղի ունեցել, թեև դա չի եղել պատերազմի նպատակների ցանկում:

«Ես մեկ նպատակ եմ ունեցել, որ նրանք միջուկային զենք չունենան, և մենք հասել ենք այդ նպատակին: Նրանք միջուկային զենք չեն ունենա: Մենք ավարտում ենք աշխատանքը: Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում, գուցե դրանից մի քանի օր ուշ կավարտենք մեր գործը: Հնարավոր է, որ մինչև այդ համաձայնության հասնենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը շեշտել է՝ իրենք կհեռանան Իրանից՝ անկախ նրանից՝ համաձայնություն կլինի թե ոչ: Նրա պնդմամբ՝ Թեհրանն ավելի շատ է գործարք ցանկանում, քան Վաշինգտոնը:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ հաղորդագրություններ են փոխանակվում, և որևէ պահի հնարավոր է կողմերի միջև ուղիղ հանդիպումը:

Մարկո Ռուբիոն հավելել է՝ Իրանի դեմ հակամարտության ավարտից հետո Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները և այդ դաշինքի արժեքն ԱՄՆ-ի համար: Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն օգնում է իր դաշնակիցներին, բայց նրանցից օգնություն չի ստանում, երբ բազաներ տեղակայելու կամ նրանց օդային տարածքով թռիչքներ իրականացնելու կարիք է լինում:

ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորության մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահը: Telegraph-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն բնութագրել է որպես «թղթե վագր»՝ հավելելով, որ լրջորեն դիտարկում է դաշինքին անդամակցության դադարեցումը: Նա կրկին շեշտել է՝ դաշնակիցներն ԱՄՆ-ի կողքին չեն եղել Թեհրանի դեմ պատերազմում:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ ՆԱՏՕ-ն աշխարհում ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է: Նա հավելել է՝ սա Բրիտանիայի պատերազմը չէ, և իրենք դրա մեջ չեն ներքաշվի:

Սթարմերը նաև նշել է, որ Բրիտանիան այս շաբաթ կհյուրընկալի միջազգային դիվանագիտական համաժողով՝ նվիրված Հորմուզի նեղուցի վերաբացման ծրագրերին:

Զուգահեռ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են: Հութիները հայտարարել են, որ Իրանի և «Հըզբոլլահի» հետ հարվածներ են հասցրել Իսրայելին: Թել Ավիվում կան վիրավորներ: Իրանական անօդաչուներ խոցելու մասին են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը:

Իսրայելն էլ շարունակում է հարվածները Լիբանանին՝ «Հըզբոլլահի» դեմ հակամարտության շրջանակում: Բեյրութում կա 7 զոհ, 20-ից ավելի վիրավոր: Լիբանանի զինվորականները հայտարարել են, որ Իսրայելի ցամաքային ներխուժման ֆոնին դուրս են բերել ուժերի մեծ մասը սահմանային որոշ քաղաքներից: Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ նույնիսկ «Հըզբոլլահի» հետ պատերազմի ավարտից հետո կպահպանի Լիբանանի հարավի մի հատվածի նկատմամբ վերահսկողությունը:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում