Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԴԴավիթ Մուրադյան

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները. վարչապետը՝ Կիրիակոս Միցոտակիսին

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները. վարչապետը՝ Կիրիակոս Միցոտակիսին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև առկա ամուր քաղաքակրթական կապերի վրա։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ և բովան­դակային հունով։ Կառուցողական և վստահելի երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելություններն ու պարբերական շփումները նոր լիցք են հաղորդել մեր հարաբերություններին՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում։

Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարու­նակենք խորացնել մեր գործընկերությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։

Լիահույս եմ, որ պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան պատեհ առիթ է նաև հայտարարելու մեր երկու պետությունների միջև համագործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում