Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և մի շարք այլ նախագծեր

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և մի շարք այլ նախագծեր

Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ընդունվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր վավերացնելու նախագծեր:

Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի թվում է Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար: ՍԴ դատավորների՝ 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը կհաշվարկվի առավելագույնը 11 տարվա համար և կսահմանվի աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից, 2-րդ տարում՝ 20 տոկոս, 3-րդում՝ 35 տոկոս, 4-րդ տարվանից՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի:

Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները պարտադիր ապահովագրության ենթարկելու նախագիծը: Քանի որ տրանսպորտային միջոցների քանակը տարեցտարի ավելանում է, և դրանք դառնում են մեր ճանապարհային երթևեկության անբաժանելի մաս, անհրաժեշտություն է առաջացել, որ դրանից բխող պատասխանատվությունը ևս պարտադիր ապահովագրության ենթարկվի:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ու արգելմանը միտված նախաձեռնությունը: 

Ընդունվել է նաև «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որի նպատակն է խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, կանխել դրանց պոպուլյացիաների անկումը: Հայաստանի համար այս համաձայնագիրն ունի ոչ միայն միջազգային, այլև անմիջական նշանակություն, քանի որ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ դեր ունի Կովկասյան ընձառյուծը, որի պոպուլյացիայի անկումը կանխելուն է ուղղված նաև համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Ընդունվեց նաև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որը ստորագրվել է 2025-ի հունիսին: Ըստ այդմ՝ 2023-ի դրությամբ ՀՀ-ից Էմիրություններ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Արդյունքում՝ հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500 հազար ամերիկյան դոլարի չափով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում