ԹԹերեզա Կասյան

Երևանում կկառուցվի «Ինժեներական քաղաք»

Երևանում կկառուցվի «Ինժեներական քաղաք»

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում հայտնել է, որ Երևանում կառուցվելիք «Ինժեներական քաղաքի» նախագծման աշխատանքները մոտեցել են ավարտին, շինարարությունը կսկսվի 2020-ին:

Նախարարի տեղեկությամբ՝ կառուցվելիք քաղաքում նախատեսվում է տեղավորել 35 ճարտարագիտական ընկերություն, ստեղծել 1,5 հազար աշխատատեղ:

Հայաստանի Կառավարությունը 21,2 մլն դոլար արժողությամբ «Ինժեներական քաղաքի» շինարարության հայեցակարգն ընդունել է 2018-ին: Ըստ նախնական որոշման՝ նախագիծը կֆինանսավորեն Հայաստանի Կառավարությունը (Համաշխարհային բանկի վարկային միջոցներից) և հայտնի National Instruments ամերիկյան ընկերությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում