Արաղչին և Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

Բայրամովն ընդգծել է, որ կարևոր է ավարտել Իրանի կողմից Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների հարվածների հետ կապված հետաքննությունը, ինչպես խոստացվել է: Իրանը նախկինում հերքել էր Նախիջևանին հարվածելու մեղադրանքները:

Զրույցի ընթացքում դիվանագետներն ընդգծել են ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից խուսափելու, տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հնարավորինս արագ դադարեցման և առկա դժվարությունները դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, Իրանում տիրող իրավիճակի ֆոնին Բաքուն հերթական հումանիտար օգնությունն է ուղարկել: 82 տոննա օգնությունը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©