ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է Ալի Լարիջանիի մահը. Reuters

Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է Ալի Լարիջանիի մահը. Reuters

Իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է՝ հայտնել է Reuters-ը: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ նա սպանվել է իսրայելական հարվածի ժամանակ։

Reuters-ը տեղեկացնում է, որ Ալի Լարիջանին Իսլամական Հանրապետության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, երկրի անվտանգության քաղաքականության ճարտարապետը և այաթոլլա Ալի Խամենեիի մտերիմ խորհրդականը մինչև գերագույն առաջնորդի մահը՝ անցյալ ամիս ավիահարվածի ժամանակ։

Ըստ The New York Times-ի՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ պատերազմ սկսվելուց կարճ ժամանակ առաջ Լարիջանին ստանձնել էր Իսլամական Հանրապետության փաստացի առաջնորդի դերը: Այն ժամանակվա գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Լարիջանիին էր հանձնարարել ճնշել բողոքի ցույցերը 2026 թվականի սկզբին և պատրաստվել պատերազմի: Նա նաև կապեր է պահպանել Թեհրանի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Կատարի և Օմանի հետ ու վերահսկել է Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում