ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Վաշինգտոնը չի ծրագրում Իրանում հարստացված ուրանի առգրավման գործողություններ իրականացնել, սակայն ապագայում նման ծրագրեր կարող են ի հայտ գալ:

«Մենք դրա վրա չենք կենտրոնացած, բայց որոշ պահի դա հնարավոր է»,- Associated Press-ը մեջբերել է Թրամփի խոսքերը։

«Այժմ մենք կենտրոնանում ենք նրանց հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ռմբակոծելու վրա»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը հարցազրույցում նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կավարտի, երբ «ենթագիտակցորեն» հասկանա, որ արդեն ժամանակն է։

Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ նավթի ու մյուս ապրանքների գները կսկսեն անկում ապրել գործողության ավարտից անմիջապես հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում